Փոխարժեքներ
17 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ըստ «Հայկական Ժամանակ»-ի` Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն երկար ժամանակ է, գտնվում է Ամերիկայում։
«Ըստ մեր տեղեկությունների, այցը թեև պլանավորված էր և պետք է աշխատանքային լիներ, ավելի շատ է կայացել և երկարաձգվել է անձնական պատճառներով։ Ըստ մեր աղբյուրների, Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը, հայտնի պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, շտապ հոսպիտալացվել է և վիրահատվել։ Նույն օրերին նրա կինը վայր է ընկել և կոտրվածքներ ստացել։
Միացյալ Նահանգներում բնակվող ծնողների առողջական խնդիրներով պայմանավորված Րաֆֆի Հովհաննիսյանը շտապ մեկնել է նրանց մոտ։ Միաժամանակ, Հովհաննիսյանը պետք է աշխատանքային հանդիպումներ ունենա ԱՄՆ-ում, սակայն ինչ հանդիպումների մասին է խոսքը, հայտնի չէ։ Ըստ որոշ գնահատականների, դրանք կապված են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարած մոբիլիզացիայի երրորդ փորձի հետ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։