կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-03-25 20:08
Հասարակություն

Ջուր չի լինի

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված Արաբկիրում և Կենտրոնում ջրամատակարարման ընդհատումների մասին:

Ինչպես տեղեկանում ենք «Երևան Ջուր» ՓԲԸ-ից, մարտի 29-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Աղբյուր Սերոբի փողոցի, Գյուլբենկյան փող. 2-ից-12, Սոսեի փող. բոլոր մասնավոր տնատիրությունների ջրամատակարարումը:

Մարտի 30-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Դեմիրճյան փող. 27, 29, 31, 33 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: