կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-24 16:32
Հասարակություն

Հայաստանում թերաճության մասին զեկույցը մտահոգիչ է

Հայաստանում թերաճության մասին զեկույցը մտահոգիչ է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ), ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) կողմից համատեղ մշակված զեկույցում նշված է, որ 5 տարեկանից փոքր երեխաների 19%-ը թերաճ 1, իսկ գրեթե 15%-ը՝ գերքաշ: Թերաճությունը պայմանավորված է քրոնիկ թերսնուցմամբ եւ դրսեւորվում է երեխաների՝ իրենց տարիքի համեմատ կարճահասակությամբ: Թերսնուցման այս կրկնակի բեռը, համադրված սննդարար միկրոտարրերի անբավարարությամբ, հանրային առողջապահական լուրջ խնդիր է:

Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողները դրա մասին հարցրեցին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին: Հարցին` արդյո՞ք թերաճության հարցը չի մտահոգում կառավարությանը, նա պատասխանեց, որ այդ հարցը ոչ միայն մտահոգում է, այլև աշխատանքներն ամբողջովին ուղղված են այդ խնդիրը հետազոտելուն, համապատասխան որոշումներ ու նախագծեր մշակելուն: «Մենք նորմատիվային դաշտով ենք փորձում կարգավորել այդ խնդիրը»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ կառավարությունը և, մասնավորապես, առողջապահության նախարարությունը խորությամբ վերլուծում են և ուղիներ գտնում սնունդը միկրոտարրերով ու միներալներով հարստացնելու ուղղությամբ: