| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Փետրվարի 13-ին, ժամը 00.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազով թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Ոսկետափ գյուղի բնակիչներ, 1968 թ. ծնված Սմբատ Մ.-ն, 1969 թ. ծնված Գայանե Ա.-ն, 1995 թ. ծնված Անդրանիկ Մ.-ն, 1996 թ. ծնված Կարինե Մ.-ն և 2004 թ. ծնված Արևիկ Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորվել են փետրվարի 12-ին, ժամը 23.30-ի սահմաններում, հյուրասենյակում տեղադրված փայտի վառարանից տունը ծուխ լցվելու հետևանքով:
Կատարվում է քննություն: