|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Արագածոտնի մարզպետի որոշմամբ` արդեն մի քանի օր է՝ մարզպետարանի աշխատակիցները լծվել են նախընտրական քարոզարշավի: Նրանք այցելում են մարզի հանրակրթական դպրոցներ եւ համապատասխան ցուցակներով փորձում են ճշտել, թե դպրոցներում աշխատող ուսուցիչները որ կուսակցությանն են անդամակցում կամ համակրում:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Երկիր»-ը լրատվություն տպագրեց նաեւ Գեղարքունիքի մարզի գյուղական դպրոցներում ուսուցչական կազմի հարկադիր հանրապետականացման մասին, որը, չնայած հերքվեց ոլորտի պատասխանատուների կողմից, սակայն տեղացիները հաստատեցին լուրի իսկությունը: