Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Համաներումը կտարածվի Նիկոլ Փաշինյանի եւ Սասուն Միքայելյանի վրա: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խորհուրդ է տալիս «մտավարժանքների մեջ չընկնել», իսկ մամուլում այդ մասին եղած մեկնաբանությունները համարում է անգրագիտություն:
Նա այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ համաներման մասին որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակվելուց հետո` 24 ժամվա ընթացքում: Համաներման գործընթացը կտեւի մինչեւ սեպտեմբերի 21-ը, եւ դա, ըստ նախարարի, խորհրդանշական է` սկիզբը` Առաջին հանրապետության օրը, ավարտը` Հայաստանի անկախության օրը:
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք մինչեւ ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանն ազատ կարձակվեն, նախարարը նշեց, որ իրենք ամեն ինչ անելու են` օր առաջ բոլորին ազատ արձակելու համար, քանի որ «ցանկացած ձգձգում իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակելու»:
«Նույնիսկ այդ մարդիկ են որոշ դեպքերում պատրաստ լինելու` գնալ այդ քայլին` մեկ ամիս կամ երկու ամիս շուտ դուրս գալու համար»,- ասաց Հրայր Թովմասյանը: