Փոխարժեքներ
21 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը վերջին պահին հրաժարվել է գնել իր սանիկ Արթուր Հարությունյանին՝ Պալաչին պատկանող «Քինգ դե լյուքս» սնանկացած ընկերությունը, որի գույքը բանկերը վաճառքի են հանել։
Մեզ հայտնի դարձավ, որ Ծառուկյանը պայմանավորվածություն է ունեցել «Պրոմեթեյ» բանկի հետ, որ գնելու է «Քինգ դե լյուքսի» գույքը, բանկում վերջնական հաշվարկ են արել, փաստաթղթեր նախապատրաստել, սակայն դեռևս անհայտ պատճառներով Ծառուկյանը հրաժարվել ՝ գործարքից։
Հիշեցնենք, օրեր առաջ ԲՀԿ նախկին նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը մեր թղթակցի հետ զրույցում չէր բացառել, որ Գագիկ Ծառուկյանը ցանկություն կհայտնի գնել «Քինգ դե լյուքսը», որը սպասարկում էր Երևան-Աբովյան, Երևան-Չարենցավան երթուղիները։ Արդյունքում արդեն մի քանի օր է, աբովյանցիներն ու չարենցավանցիները տրանսպորտի լուրջ խնդիր ունեն»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: