Փոխարժեքներ
21 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 18-ին Երևանի կրկեսի նորակառույց շենքում՝ Tashir Arena-ում տեղի ունեցավ առաջին միջոցառումը. Սամվել Կարապետյանի անձնական նախաձեռնությամբ` իր 60-ամյա հոբել յանի օրը, կայացավ «Երեխաները՝ երեխաների համար» բարեգործական համերգը, որի շրջանակներում նորաբաց համալիրը հյուրընկալել էր Երևանից և մարզերից բազմազավակ ընտանիքների, արցախահայ ընտանիքների, Հայրենիքի համար զոհված կամ վիրավորում ստացած հերոսների ավելի քան 1200 երեխաների։
Ավելին, հայտարարվեց, որ Սամվել Կարապետյանը, իր 60-ամյա հոբելյանի կապակցությամբ և Գիտելիքի և դպրության օրվանն ընդառաջ, որոշել է ևս մեկ անակնկալ պատրաստել երեխաների համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը Հայաստանի գյուղական համայնքների բոլոր առաջին դասարանցիներին կնվիրի դպրոցական պայուսակներ՝ անհրաժեշտ գրենական պիտույքներով։
Այս տեղեկությունները, ինչպես երևում է, բավական նյարդայնացրել էին քպականներին, որոնք իրենց դեմքով, առավել շատ՝ իրենց ֆեյքերով, հարձակվել էին հատկապես «պայուսակների վրա»: Ինչպես նշել էր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, « պայուսակը ուսապարկիս վնաս է, վնաս»: Ամենաուշագրավ ձևակերպումը, որ կազմակերպված ձևով հրապարակ էին նետում իշխանության սատելիտներն ու ֆեյքերը, այն էր, թե՝ «բա ինչու մինչ այս չէիք անում»... Ինչո՞ւ էր սա զավեշտալի: Որովհետ նման նախաձեռնությունները «Տաշիր» հիմնադրամի ու Կարապետյանների համար նորություն չեն: Փաստը մնում է փաստ, որ պայուսակներ ու գրենական պիտույքներ շատ հաճախակի են տրամադրվել մարզերի, առավել ևս գյուղական բնակավայրերի երեխաների համար: «Տաշիրը» երեխաների համար անակնկալներ է արել նաև Ամանորին՝ գյուղերի մանկապարտեզների ու տարրական դասարանների երեխաներին «Ձմեռ պապիկի» փաթեթների տեսքով: Ցանկը բավական երկար է, նախաձեռնությունների մի մասը հասանելի է բաց աղբյուրներում, իսկ զգալի մասի հետ կապված հրապարակումներ չեն էլ եղել, ինչպես ասվում է՝ արել են «սուսուփուս»:
Ամեն դեպքում, հստակ է, որ «Տաշիրի» ու Կարապետյանների ցանկացած քայլ առաջիկայում ավելի է նյարդայնացնելու իշխանություններին: