|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Այսօր տեղի ունեցած դատական նիստի ժամանակ դատավոր Կարեն Ֆարխոյանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ Սրբազանի նախնական կալանքը:
Նշենք, որ փաստաբանները բոյկոտոել են Բագրատ Սրբազանի և նրա 17 կողմնակիցների գործով դատական նիստը:
«Բոլոր փաստաբաններն, ամբողջ պաշտպանական թիմը հիմա գտնվում է այստեղ, առանց որևէ բացակայության, բայց մենք միակամ որոշել ենք, առնվազն այսօր ներկա չգտնվել դատական նիստին: Սրանով արտահայտել մեր բողոքն ընդդեմ դատական իշխանության, նախագահող դատավորի, որովհետև պաշտպանական կողմը կարծում է, որ այօսր չի իրականացվելու արդարադատություն, չկա օրենքի հիման վրա ստեղծված դատարան և դատավոր»,- ասել է պաշտպան Վահան Հովհաննիսյանը։