Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2016-03-03 11:36
Քաղաքական

Շիրակի և Արագածոտնի մարզպետերը նշանակվեցին

Շիրակի և Արագածոտնի մարզպետերը նշանակվեցին

Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց որոշում մարզպետեր նշանակելու մասին: Այսպիսով՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի` 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է` Գաբրիել Գյոզալյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ:

Դավիթ Լոքյանը նշեց, որ Գաբրիել Գյոզալյանը փորձառու քաղաքական գործիչ է: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրեց Գաբրիել Գյոզալյանին կանգնել, որից հետո ցանկացավ բեղմնավոր աշխատանք:

Հաջորդ հարցով՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է` Հովսեփ Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ:

Դավիթ Լոքյանը նշեց, որ Հովսեփ Սիմոնյանը Շիրակի մարզպետարանում երկարատև աշխատանքային փորձ ունի, քաջատեղյակ է մարզում տեղի ունեցող գործընթացներին, նաև հույս հայտնեց, որ միասնական ջանքերի գործադրմամբ կկարողանան առաջընթաց տեսնել Շիրակի մարզում:

Հովիկ Աբրահամյանը Հովսեփ Սիմոնյանին ևս ցանկացավ բեղմնավոր աշխատանք: