|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ անցած տարվա նոյեմբերից ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարույթում քննվող, այսպես կոչված, «հանցավոր» խմբի քրեական գործի նախաքննությունը միառժամանակ «դադարեցվել» է:
Իհարկե, իրավական տեսանկյունից քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, սակայն գործնականում քննիչները դադար են վերցրել` սպասելով, որ ՀՀ ԱԱԾ նոր տնօրեն Գեորգի Կուտոյանը ծանոթանա մինչ այս կատարված նախաքննական աշխատանքին եւ իր դիտողությունները ներկայացնի, եթե այդպիսիք կլինեն, ապա նաեւ ուղղորդի: «Ժողովուրդ»-ի տվյալներով՝ այս գործի շրջանակներում պաշտոնապես հարցաքննված մի քանի տասնյակ հայտնի ազատամարտիկներից բացի՝ շատերի հետ էլ ԱԱԾ քննիչները պարզապես բանավոր են զրուցել` առանց պաշտոնական ծանուցման: Այլ կերպ ասած՝ քննիչները բոլորի հետ զրուցել են` պարզելու, թե արդյոք «հանցավոր» խմբի ղեկավար Արթուր Վարդանյանն իրենց հետ հանդիպել է, ինչ է զրուցել: Նրանց թվում է «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում