|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում կայացել է կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնի համար մրցույթը:
Քաղծառայության խորհրդի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ թափուր պաշտոնի համար առաջադրված թեկնածուները չորսն են եղել` Արմեն Պապյանը, Արկադի Պետրոսյանը, Վարդան Բարսեղյանը և Նաիրի Հարությունյանը:
Արմեն Պապյանն ու Արկադի Պետրոսյանը չեն ներկայացել մրցույթին, իսկ Վարդան Բարսեղյանը ներկայացել է ուշացած:
Մրցույթում հաղթող է ճանաչվել ԿԳՆ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրի Հարությունյանը:
Նշենք, որ կառավարությունը եռօրյա ժամկետում պետք է հաստատի նշանակումը: