|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այսօր Մալաթիայի տոնավաճառի աշխատակիցները դուրս էին եկել բողոքի ցույցի: Նրանք պահանջում էին նվազեցնել տաղավարների վարձավճարները, որովհետև առևտրի ծավալները խիստ նվազել են, և իրենք չեն կարողանում անգամ տաղավարների վարձավճարները մուծել:
Խնդիրը դեռևս լուծված չէ, Մալաթիայի տոնավաճառի տնօրինությունը միայն մի պայմանով է պատրաստ նվազեցնել վարձավճարները, եթե աշխատակիցներն իրենց հաշվին իրականացնեն հարկային պարտավորությունները: Պայմանն ընդունելի չէ աշխատակիցների համար:
Բողոքի ակցիայի մասնակիցները փակել էին փողոցի երթևեկելի մասը, պահանջում էին երթուղայինների վարորդներից` կանգնեցնել մեքենաները: Նշենք, որ փողոցը փակելու հետևանքով ընդհարում է եղել նաև վարորդների ու բողոքողների միջև: Վարորդները պահանջել են բացել փողոցը և չխոչընդոտել երթևեկությանը: Տոնավաճառի աշխատակիցներն էլ արձագանքել են, թե երբ տաքսու վարորդներն էին բողոքում, նրանց բողոքին ոչ ոք չէր խանգարում:
Պարբերաբար ընդհարումներ են եղել նաև ոստիկանների հետ: