կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-26 09:25
Քաղաքական

Հաջորդ խորհրդարանում ավելի շատ լրագրող պատգամավորներ կլինեն. «Իրատես de facto»

Հաջորդ խորհրդարանում ավելի շատ լրագրող պատգամավորներ կլինեն. «Իրատես de facto»

««Իրատեսի» աղբյուրների փոխանցմամբ, հաջորդ խորհրդարանում լրագրող պատգամավորների թիվը մեծանալու Է։ Որոշ թերթերի խմբագիրներ ցանկություն են հայտնել ՀՀԿ ցուցակով դառնալու «մանդատավոր»։ Մեծամասնության, հատկապես կին պատգամավորների շրջանում, սա միանշանակ չի ընդունվում։ Ոմանք սա դիտարկում են իրենց «դիրքերի» թուլացմանը միտված քայլ։
Ուշագրավ Է, որ լրագրողներին պատգամավոր են փորձում դարձնել նաև ընդդիմադիր ճամբարի որոշ ուժեր։ Մեր տեղեկություններով, քաղաքական ուժերից մեկը մտադիր Է համախմբելու ընդդիմադիր դաշտը և այնտեղ ներառելու նաև որոշ լրագրողների։ Թե որ բևեռի լրագրողները «կշահեն» այս պայքարում, վաղ Է ասել, բայց հստակ Է մեկ բան ով կողմնորոշված Է դեպի իշխանություն, պատգամավոր դառնալու երաշխիքներն ավելի մեծ են»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։