|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Երևանի Դավթաշեն վարչական շրջանում՝ Օլիմպիական ավանի հարևանությամբ, ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանի դուստրը՝ Արմենուհին, մեկ տարուց ավելի է՝ կառուցում Է սպորտային մեծ համալիր։ Ասում են, թե տարածաշրջանում նմանը չունեցող կոմպլեքս է լինելու՝ մրցակից մայրաքաղաքի մյուս հայտնի համալիրներին։ Գևորգյանները քննարկել, ուսումնասիրել են Եվրոպայի նմանատիպ կենտրոններն ու յուրաքանչյուրի միջից ընտրել լավագույնը, արտերկրից էլ պարբերաբար բազմաթիվ մասնագետներ են բերել՝ տեղում խորհուրդներ տալու համար։ Մեր տեղեկություններով` սպորտային համալիրն ունենալու է օլիմպիական չափերի լողավազան՝ 50 մետր երկարությամբ, 25 մետր լայնությամբ, մեծ մարզասրահ՝ հագեցած գերժամանակակից տեխնիկայով, իսկ ամենաբումայինը սերֆինգի հնարավորություններն են։ Սերֆինգը սոսկ մարզաձև չէ, այն օվկիանոսների և ծովի ալիքների վրա հատուկ տախտակով սահելու արվեստ է։ Մեր տեղեկություններով` սպորտային կենտրոնը նախատեսում են բացել հունիսի վերջին, այժմ արդեն ներքին հարդարման աշխատանքներն են ընթանում։ Համալիրում նաև ռեստորաններ են լինելու։ Մոտ օրերս Իտալիայից հատուկ հրավերով ժամանելու է շեֆ-խոհարար, որը մաստեր-կլաս է անցկացնելու և օգնելու է մենյուի կազմմանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։