կարևոր
2695 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-08 10:05
Քաղաքական

Հայաստանը պատրաստ է օր առաջ սկսել երկաթուղու կառուցումը․ «Հրապարակ»

Հայաստանը պատրաստ է օր առաջ սկսել երկաթուղու կառուցումը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Դեկտեմբերի 6-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի մասնակցությամբ եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը՝ երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Չեմ կարող ասել, որ որեւէ կոնկրետ արդյունք ունենք, ցավոք սրտի, բայց ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է եւ շահագրգռված է այդ ծրագրի իրականացմամբ, եւ մեր առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, եւ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է օր առաջ սկսել երկաթուղու վերականգնումը․․․ Իհարկե, կարծում եմ՝ ավելորդ է ասել մեր ընկալումը, որ երկաթուղին եւ ճանապարհները պետք է գործեն ՀՀ օրենսդրության շրջանակներում։ Եվ ցանկացած պահի, երբ որ մենք այս արձանագրումը թղթի վրա կանենք, այդ պահից մենք պատրաստ ենք սկսել աշխատանքները»,- հայտարարել է Փաշինյանը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։