կարևոր
580 դիտում, 57 րոպե առաջ - 2026-09-23 23:32
Քաղաքական

Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»

Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»

«Հետք»-ը գրում է.

«2006 թվականին «Ծաղկաձոր գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ–ի գույքը 50 տարով վարձակալության տրվեց ամերիկահայ գործարար Ալբերտ Բոյաջյանին պատկանող «Նյու հորիզոն գրուպ ինկ» ընկերությանը։

Վարձակալված անշարժ գույքի մի մասը 2010 թվականին Կառավարության որոշմամբ, ուղղակի վաճառքով օտարվեց «Նյու հորիզոն գրուպ ինկ» ընկերությանը։ 2022 թվականին «Նյու հորիզոն գրուպ ինկ»-ը հիմնադրեց «Ծաղկաձորի սպորտային համալիր» ՍՊԸ-ն, որը ձեռք բերեց «Ծաղկաձոր գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ -ի հողերի ու շենք-շինությունների մնացած մասը։

Իսկ ավելի քան 37 հա հողամասը վարձակալության հանձնվեց այդ նորաստեղծ ընկերությանը մինչև 2056 թվականը։ Այս գործարքների արդյունքում Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը դարձավ ԱԺ նախկին պատգամավոր Իշխան Զաքարյանի ընտանիքի սեփականությունը»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։