|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից հետաքրքրվեցին բնակիչների բազմաթիվ ահազանգերի ու համատարած բողոքի մասին, որ կոմունալ վարձավճարները անտրամաբանական են, որ էլեկտրաէներգիայի հունվար ամսվա վճարները կրկնակի են:
Նախարարը նշեց, որ իրենք ևս բնակիչներից ստացել են դիմում-բողոքներ, որ էլեկտրաէներգայի վճարները ուռճացվում են: «Մենք էլ ենք ստացել նման դիմումներ: Հանձնարարված է ուսումնասիրել` էլցանցի հետ, հավանաբար, պատասխան կտրվի և՛ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից, և՛ մեր կողմից: Ինձ չի թվում, որ նման բաներ կան»,- ասաց Զախարյանը:
Հարցին, թե ո՞ւմ կարող են դիմել քաղաքացիներն իրենց իրավունքների պաշտպանության համար, նախարարը պատասխանեց, որ ոչ ոքի պետք չէ դիմել, քանի որ իրենց դիմող քաղաքացիները կստանան պատասխան: