Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընթացիկ տարում Սփյուռքի` 30 երկրում գործող դպրոցներին տրամադրվել են շուրջ 62 000 օրինակ դասագիրք եւ այլ ուսումնական օժանդակ նյութեր. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ ԿԳՆ-ի կողմից երաշխավորվել են Սփյուռքում ստեղծված 2 ուսումնական ձեռնարկներ։
«Նախարարությունը ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին Ջավախքի դպրոցներին հատկացրել է դպրոցական գույք /շուրջ 600 սեղան եւ 900 աթոռ/, ինչպես նաեւ 14 700 օրինակ ուսումնական գրականություն»,- ասաց նա:
Աշոտյանը տեղեկացրեց նաեւ, որ «Փարոս»-ի միջոցով 900 ուսանողի վարձավճարների 50-100 տոկոս փոխհատուցում կհատկացվի:
«Սկզբում օգնությունը տրամադրվում էր` հաշվի առնելով ուսանողների ՄՈԳ-ը, սակայն նախորդ տարվա արդյունքները ցույց տվեցին, որ դրանք բավական ցածր են, հետեւաբար` ավելի քիչ թվով ուսանողներ էին կարողանում օգտվել դրանից: Իսկ այս տարի ՄՈԳ-ի միջին շեմն իջեցրեցինք, արդյունքում` 845 ուսանող պետությունից օգնություն կստանա»,- ասաց նախարարը: