կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-22 16:28
Քաղաքական

ԱԺ նախագիծը չի համապատասխանում հանձնաժողովի կարծիքում եղած առաջարկներին. Վենետիկի հանձնաժողով

ԱԺ նախագիծը չի համապատասխանում հանձնաժողովի կարծիքում եղած առաջարկներին. Վենետիկի հանձնաժողով

Վենետիկի հանձնաժողովն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հրապարակման օրը. այս մասին նշվում է հունիսի 22–ին հրապարակված՝ Հայաստանում Սահամանադրական փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի տեքստում։

Փաստաթղթի 82–րդ կետում, մասնավորապես, ասվում է. «Վենետիկի հանձնաժողովն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հրապարակման օրը, և ՀՀ ԱԺ նախագիծը չի համապատասխանում հանձնաժողովի կարծիքում եղած առաջարկներին»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը, որտեղ պատգամավորներին տեղեկացրել են, որ այսօր ժամը 13-ին արտահերթ նիստ է հրավիրված, որի ժամանակ երկրի Սահմանադրությունը պետք է փոփոխության ենթարկվի:

Նշենք՝ քիչ առաջ 88 կողմ ձայնով ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական  փոփոխությունների նախագիծը, որը սահմանում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և 12 տարի պաշտոնավարած անդամների լիազորությունները։ 

Վենետիկի հանձնաժողովի կարծիքն ամբողջությամբ՝ այստեղ.