|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր՝ փետրվարի 17-ին, Երևանում դանակահարություն է տեղի ունեցել, որի հետևանքով երկու երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվական բաժնից Yerkir.am-ին տեղեկացրեցին, որ երիտասարդները Երևանի բնակիչներ են, այժմ գտնվում են հիվանդանոցում և ի վիճակի չեն դեպքի վերաբերյալ տեղեկություններ հաղորդել:
Երիտասարդները մարմնի տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից տեղեկացանք, որ նրանց վիրահատել են: Այլ մանարամասներ երիտասարդների առողջական վիճակի մասին մեզ չհաջողվեց պարզել: