|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց Լոնդոնի «Չելսի»-ին: 39-րդ րոպեին Իբրահիմովիչն առաջ մղեց տանտերերին: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Ջոն Օբի Միկելը հավասարեցրեց հաշիվը, իսկ 78-րդ րոպեին Կավանին հաշիվը դարձրեց 2:1:
Մյուս խաղում «Բենֆիկա»-ն նվազագույն հաշվով հաղթեց «Զենիթ»-ին: Պորտուգալական թիմը հաղթական գոլը խփեց 91-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Ջոնասը: