Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սերժ Սարգսյանի` փետրվարի 12-ի ելույթն ուղղված էր բոլորին` և\' ընդդիմադիր, և\' իշխանական թևի ներկայացուցիչներին. Yerkir.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Նախագահի կողմից ամբողջ հասարակությանը հաղորդվող մեսիջն այն է, որ այսուհետ կատարվելու են արմատական, համակարգային փոփոխություններ, որոնց հիմքում դրվում է պառլամենտական երկրին հատուկ զարգացած քաղաքական համակարգը: Իշխանության վեկտորն այսօրվա ուժեղ նախագահական ինստիտուտից փոխանցվում է քաղաքական համակարգին` 2018 թվականից հետո»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ ուժեղ քաղաքական համակարգի կայացման համար մրցակցային համակարգի առկայություն է պետք:
«Դրանով մատնանշվում են այն բոլոր թերությունները, որոնք ժամանակին եղել են ընտրությունների ժամանակ»,- ասաց Մելքումյանը և ընդգծեց, որ այդ թերությունները կրողները, ովքեր մեր քաղաքական դաշտում են, գուցե լավ բիզնեսմեններ են, ուժեղ մարդիկ, անհատականություններ, բայց ապագա խորհրդարանում, քաղաքական դաշտում կարող են դերակատարություն չունենալ:
«Նշվում է նաև, որ որևէ մեկը երաշխիք չունի: Ասում է` բոլորդ քրտնաջան աշխատեք, ժողովրդի կողմից ունեցեք վստահություն, գործեք հավասար մրցակցային միջավայրում և այլն»,- նշեց ԲՀԿ-ականը:
Նրա խոսքով` իշխանությունը հասկացել է, որ արմատապես պետք է բարեփոխվի, և այդ բարեփոխումը պետք է լինի համակարգային, որտեղ կա հակակոռուպցիոն պայքար, ներդրումների երաշխավորություն, արդար դատական համակարգ և այլն:
Հարցին, թե ինչո՞ւ քաղաքական իրադարձությունների հենց այս համատեքստում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի ելույթը, Մելքումյանը պատասխանեց. «Սա պարզապես Սահմանադրության հանրաքվեից հետո է, սկիզբ է դրվում մի նոր գործընթացի: Նոր Սահմանադրությունից ելնելով` նոր փուլ է սկսվում»: