Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամոթանք էր տվել ՄԱԿ-ին՝ կազմակերպությանը մեղադրելով սիրիացի փախստականների հարցում Թուրքիային չօգնելու մեջ: «Կներեք՝ մեր ճակատին «հարիֆ» գրված չէ: Է՜յ, ՄԱ\'Կ, դու ի՞նչ գործի ես ծառայում։ Քո պարտականությունը ո՞րն է։ Թուրքիան 10 միլիարդ դոլար է ծախսել երկրում գտնվող փախստականների համար, իսկ ՄԱԿ-ը Թուրքիային 455 միլիոն դոլար է հատկացրել։ Ամոթ է, ամոթ»,- ասել էր նա:
Ըստ Demokrathaber-ի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Սթեֆան Դուժարին պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ նշելով, որ նրա խոսքերը, հավանաբար, մեկ հոգու ուղղված չեն եղել, այլ բոլորին:
«ՄԱԿ-ը սիրիացիներին մարդասիրական օգնությամբ է աջակցում: Սա բացահայտ փաստ է, և մենք շարունակելու ենք այդ աջակցությունը: Ինչպես նախկինում եմ ասել՝ մենք երախտագիտությամբ ենք ընդունում Թուրքիայի՝ սիրիացի փախստականներին ցուցաբերած օգնությունը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ը սիրիացի փախստականների առաջ սահմանը բացելու կոչ էր արել Թուրքիային: