|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Մոսկվան հարցում կուղարկի ԱՄՆ-ին` պահանջելով պաշտոնապես բացատրել, թե ինչ գործունեություն են ծավալում ամերիկյան լաբորատորիաները Վրաստանում, որտեղ հնարավոր է` մարդկանց վրա մահվան հանգեցնող փորձարկումներ են իրականացվում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. հայտնում է РИА Новости-ն:
Նա նշել է, որ Վրաստանի պետական անվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեն նոր փաստեր է ներկայացրել, որոնք վկայում են Վրաստանի տարածքում ԱՄՆ զինված ուժերի համակազմի` այդ լաբորատորիաներում իրականացրած պարսավելի գործունեության մասին:
Մոսկվայում ենթադրում են, որ ԱՄՆ և Վրաստանի իշխանությունները փորձում են թաքցնել ԱՄՆ բանակի` վտանգավոր վարակիչ հիվանդություններ ուսումնասիրող ռազմական ստորաբաժանման գործունեության իրական բովանդակությունն ու ուղղվածությունը: