Փոխարժեքներ
16 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.51 |
EUR | ⚊ | € 414.95 |
RUB | ⚊ | ₽ 4.3582 |
GBP | ⚊ | £ 498.65 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
Հայտնի է, որ ՀՀ կառավարությունը` վարչապետի մակարդակով, բազմիցս բարձրաձայնել է գազի գնի նվազեցման անհրաժեշտության մասին` դիմելով ՌԴ վարչապետին ու «Գազպրոմ» ընկերությանը: Yerkir.am-ի հետ զրույցում «Գազպրոմ-Արմենիա» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը նշեց, որ «Գազպրոմ-Արմենիա»-ն բանակցող կողմ չէ, ուստի չի կարող խոսել գազի գնի մասին:
«Այս պահին ես որևէ դիրքորոշում չեմ կարող հայտնել, որովհետև իմ տնօրենը գործուղման մեջ է»,- ասաց Շուշան Սարդարյանը:
Ինչ վերաբերում է գազի սպառման ծավալների նվազմանը, նա նշեց, որ դրա վերաբերյալ «Գազպրոմ-Արմենիա»-ն միշտ տեղեկություն է տրամադրում և երբեք էլ չի թաքցրել այդ տեղեկատվությունը:
«2015-ին գազի ներկրման ծավալները, 2014-ի համեմատությամբ, նվազել են 6,8 տոկոսով, իրացման ծավալները՝ 7,5 տոկոսով: Գազի սպառման ծավալները հիմնականում էներգետիկայի մասով են արձանագրվում՝ 26,5 տոկոսով: Իսկ բնակչության կողմից գազի սպառման ծավալները նվազել են ընդամենը 2,1 տոկոսով»,- ասաց մամուլի խոսնակը:
Նշենք, որ Yerkir.am-ը հարցում է ուղարկել «Գազպրոմ»՝ պարզելու, թե որքանո՞վ է իրատեսական գազի գնի իջեցումը: