Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ չնայած ՀՀ իշխանությունները նախորդ տարվա սեպտեմբերից սրընթաց սլանում են Եվրասիական տնտեսական միություն, սակայն այս ընթացքում նվազել են ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալներ ԵՏՄ անդամ երկրների հետ։
Ըստ թերթի՝ այս մասին է վկայում պաշտոնական վիճակագրությունը։ «Ժողովուրդ»– պարզել է, որ ԵՏՄ անդամ երեք երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ առևտրաշրջանառության ծավալներն, ընդհանուր առմամբ նվազել են 14.9 տոկոսով։ ՌԴ–ի հետ 2014թ. առաջին կիսամյակում ՀՀ առևտրաշրջանառության ծավալները կազմել են 596 մլն դոլար, ինչը 0.5 տոկոսով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից։
Բելառուսի հետ առևտրաշրջանառությունն ավելի մեծ տեմպերով է նվազել՝ 32.8 տոկոսով։ Միայն որոշակի աճ կա Ղազախստանի հետ առևտրաշրջանառության մեջ՝ 17.4 տոկոս։