կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-06 10:23
Տարածաշրջան

Թուրքիան ռազմական 40 ինքնաթիռով ռմբակոծել է քրդերի դիրքերը

Թուրքիան ռազմական 40 ինքնաթիռով ռմբակոծել է քրդերի դիրքերը
Թուրքիան ռազմական 40 ինքնաթիռով ռմբակոծել է իրենց կողմից ահաբեկչական խմբավորում համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության` Իրաքի Քանդիլ քաղաքում գտնվող դիրքերը:

Ըստ Hurriyet-ի` այդ մասին թուրքական բանակը հայտարարություն է տարածել` նշելով, որ F-4 և F-16 տիպի ինքնաթիռներով տեղի ունեցած ռմբակոծությունը տեղի է ունեցել գիշերը: Ոչնչացվել է զինապահեստ, վառելիքի ցիստեռն և թաքստոց: