Հաքքարիում և Շըրնաքում թուրքական օդուժը ռմբակոծել է ՔԲԿ-ի դիրքերը
Ապրիլի 21-ին թուրքական օդուժը սահմանամերձ Հաքքարի ու Շըրնաք նահանգների Դաղլըջա և Ուլուդերե շրջաններում հարվածել է Քուրդիստանի բանվորական կուսակցության հենակետերին:
Ըստ Haberler-ի՝ իրականացված գործողությունների ժամանակ օգտագործվել է 10 «F-16» տիպի ռազմական ինքնաթիռ: Կայքի հաղորդմամբ՝ գործողությունների արդյունքում նախատեսված թիրախներն ամբողջությամբ ոչնչացվել են: