|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հարց ուղղեց առողջապահության նախարարին Զիկա վիրուսի մասին: Հիշեցնենք, որ այդ վիրուսը տարածված է Հարավային Ամերիկայում, վտանգավոր է հատկապես հղիների համար` նորածինները փոքր գլխով են ծնվում և հիմնականում չեն ապրում:
«Կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Հիմա էլ խոսում են ինչ-որ մոծակների մասին: Այդ վիրուսը լուրջ մտահոգություն է առաջացնում, Աստված մի արասցե` այդ մոծակները տարածվեն այստեղ»,- ասաց պատգամավորը:
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը պատասխանեց, որ անհանգստանալու կարիք չկա, որովհետև նման տեսակի մոծակները Հայաստանում չկան բնակլիմայական պատճառներով, և Հայաստանում այդ վիրուսի տարածման հավանականությունը շատ փոքր է:
«Վտանգը հղիներին է հիմնականում վերաբերում, ուստի մեկնել այդ երկրներ հղիներին խորհուրդ չենք տալիս»,- ասաց նախարարը: