|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Մալաթիա քաղաքում լրագրող է ձերբակալվել:
Ըստ Demokrathaber-ի՝ «կազմակերպության անդամ լինելու» մեղադրանքով ձերբակալվել է DiHA-ի լրագրող Նուրի Աքմանը:
Աքմանի դեմ բողոքի հայց ներկայացնելիս, որպես ապացույց, կցել են Քոբանիում նրա պատրաստած նյութերն ու լուսանկարները, որոնք նա տեղադրել է համացանցում:
Նշենք, որ հատկապես վերջին շրջանում լրագրողների ձերբակալությունը համատարած բնույթ է ստացել Թուրքիայում: Նրանք մեղադրվում են ահաբեկչական քարոզչություն իրականացնելու կամ այդ կազմակերպությունների անդամ լինելու մեջ: