|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Կան դրական փոփոխություններ ԵԱՀԿ-ի` ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում. ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը itar-tass.com-ի հետ հարցազրույցում:
Ըստ Զանիերի` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը արդեն իսկ դրական քայլ է:
«Մենք երկու կողմերի հետ բանակցություններ ենք վարում ԼՂ հակամարտության հարցի կարգավորման համար: Ներկայումս մենք տքնաջան աշխատանք ենք տանում երկու երկրների նախագահների հանդիպումն ապահովելու համար: Հուսով եմ` մինչև տարեվերջ այդ հանդիպումը կկայանա»,- ասել է նա:
Զանիերը նշել է նաև, որ ԵԱՀԿ-ի խնդիրն այս հարցին քաղաքական լուծում տալն է, ոչ թե այլ տարբերակների քննարկումը: