|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունվարի 25-ին` ժամը 01.30-ին, ոստիկանության ծառայողները Գյումրիի Շիրակացու փողոցում նկատել են մի երիտասարդի, ով ՌԴ ՊՆ զորամասի պարիսպի վրայից դուրս է ցատկել և տեսնելով իրենց` դիմել է փախուստի: Վերջինիս բերման են ենթարկել ոստիկանության Մուշի բաժին: Պարզվել է, որ նա 1996 թ. ծնված Լևոն Խ.-ն է:
Լևոն Խ.-ն հայտնել է, որ նույն օրը` ժամը 01.20-ի սահմաններում, մտել է զորամաս` դիզելային վառելիք գողանալու, սակայն չի կարողացել, քանի որ իրեն նկատել են զինվորականները, և ինքը դիմել է փախուստի:
Կատարվում է հետաքննություն: