Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անդրադարձավ ադրբեջանական գերությունից ազատված Արսեն Խոջոյանի առողջական վիճակին: Նա նշեց, որ այդ հարցը առողջապահության նախարարությունում քննարկվել է: «Պետք է ասեմ, որ, առանց մարդու համաձայնության, նրան հիվանդանոց տեղափոխել հնարավոր չէ»,- ասաց նախարարը` պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ Արսեն Խոջոյանը չի տեղափոխվում Երևան` բուժման:
Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանի առողջական վիճակը վատացել է, հարազատները կասկածում են, որ գերության մեջ նրան դիզվառելիք են ներարկել: Առողջապահության նախարարը հավատացրեց, որ Արսեն Խոջոյանը գտնվում է բժիշկների ուշադրության կենտրոնում, և եթե խնդիր, անմիջապես արձագանք է լինելու առողջապահության նախարարության կողմից:
Հարցին, թե ստուգվե՞լ է, որ Արսեն Խոջոյանին դիզվառելիք է ներարկվել գերության ընթացքում, նախարարը պատասխանեց. «Նախարարությունը չի կարող անել փորձագիտական աշխատանք, նա կարող է ուղղորդել այդ հիվանդի մոտ թե’ բժշկական անձնակազմ, թե’ նպաստել, որ այդ մարդուն տեղափոխեն բուժհիմնարկ, որպեսզի բուժօգնություն մատուցեն:
Ինչ վերաբերում է փորձագիտական մասին, թե ինչ են ներարկել, կարծում եմ, որ համապատասխան դատաբժշկական փորձաքննություն պետք է արվի` համապատասխան իրավապահ մարմինների հարցումի պարագայում, եթե այդ անձն ինքը դիմի դատաբժշկական փորձաքննության համար»:
Նախարարը նշեց, որ առաջին անգամ լրագրողներից է լսում, թե Խոջոյանի հարազատները դժգոհել են բուժօգնությունից ու ասել, որ դեղորայքի գումար չունեն: Նրա խոսքով` երիտասարդը գտնվում է բժիշկների ու նախարարության բուժվարչության ուշադրության կենտրոնում:
«Միանշանակ, ամեն ինչով օգնելու ենք»,- ասաց նա:
Լուսանկարը՝ news.am-ի: