|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Ադրբեջանում կորել է ՌԴ քաղաքացի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի աստղագիտության ինստիտուտի աշխատակից Դմիտրի Չուլկովը։ Այս մասին տեղեկանում ենք gazeta.ru-ից:
Տեղեկատվության համաձայն՝ Չուլկովը Գյանջա է հասել հունվարի 3-ին և իջևանել մասնավոր հյուրատանը:
Հունվարի 5-ին նա ցանկացել է այցելել Գյոյգյոլ լիճ: Հյուրատան տանտերը խորհուրդ է տվել տաքսիով գնալ այնտեղ, սակայն Չուլկովը որոշել է ոտքով տեղ հասնել: Տանտիրոջ խոսքով՝ մինչ լիճ հասնելը՝ զորամաս կա, որտեղ էլ, հավանաբար, մտել է Չուլկովը, քանի որ ժամեր անց հյուրատուն են գնացել անվտանգության ծառայության աշխատակիցները, խուզարկել գիտնականի սենյակն ու տարել նրա իրերը:
Հունվարի 9-ին անվտանգության ծառայության աշխատակիցները հայտարարել են, թե արդեն բաց են թողել գիտնականին, սակայն նա այդպես էլ չի այցելել հյուրատուն և ոչ էլ հետ է վերադարձել հայրենիք: