|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Այսօր տեղացած առատ ձյան պատճառով որևէ փողոց չի փակվել. մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց «Սանիթեք» ընկերության սեփականատեր, գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլը:
«Մի քանի փողոց կար, որտեղ սառույց էր, ինչը շատ նորմալ է: Այս պահին աշխատող 75 մեքենա կա, մոտավորապես 600 աշխատակից, և մեծ քանակությամբ աղ ենք շաղ տվել փողոցներում»,- ասաց նա` հավելելով, որ իրենք ներդրել են 19 միլիոն եվրո, 900-ից ավելի աշխատակից ունեն և 140-ից ավելի մատակարար:
Թավիլը նշեց նաև, որ «Սանիթեք»-ն իր ծառայույթյունները մատուցում է Երևան քաղաքի տասը վարչական շրջաններում, որտեղ տեղադրված է ավելի քան 9000 աղբաման: Տնօրենի խոսքով`միայն Էրեբունի և Ավան համայնքի տարածքներում իրենք չեն աշխատում, բայց առաջիկայում իրենց ծառայությունները հասանելի կլինեն նաև այս վարչական շրջանի բնակիչների համար: