կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-24 14:34
Սպորտ

«Շիրակ»-ը մեկնեց ԱՄՆ

«Շիրակ»-ը մեկնեց ԱՄՆ

Այսօր «Շիրակ»-ը Երևան-Մոսկվա-Լոս Անջելես չվերթով մեկնեց ԱՄՆ, որտեղ կհանգրվանի Գլենդել քաղաքի «Հիլթոն» հյուրանոցում։ «Շիրակ»-ը մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Լոս Անջելեսում և հունվարի 30-ին ուժերը կչափի «ԼԱ Գելեքսի»-ի հետ։

Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ ԱՄՆ են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները՝

Դարպասապահներ՝ Նորայր Աբրահամյան, Արմեն Խաչատրյան

Պաշտպաններ՝ Արման Հովհաննիսյան, Արտյոմ Միքայելյան, Արման Թադևոսյան, Միլոշ Ստամենկովիչ, Գևորգ Հովհաննիսյան, Ռոբերտ Դարբինյան, Աղվան Դավոյան

Կիսապաշտպաններ՝ Կաբա Մուհամեդ, Գոռ Մալաքյան, Էդգար Մալաքյան, Կարեն Ալեքսանյան, Արման Ասլանյան, Դրիսա Դիարասուբա, Կուադիո Կլավիուս, Դավիթ Հակոբյան

Հարձակվողներ՝ Օդիլոն Կուակու, Արամ Մուրադյան, Վիուլեն Այվազյան

Նշենք, որ «Ալաշկերտ»-ի նախկին դարպասապահ Արմեն Խաչատրյանն այժմ փորձաշրջան է անցնում «Շիրակ»-ի կազմում։

«Շիրակ» ՖԱ պաշտոնական կայք