|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունը չինական կողմի հրավերով այսօր աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:
Պատվիրակությունն այցը կսկսի Գուանդուն նահանգից, որտեղ Շենժեն քաղաքում կմասնակցի ուսանողական մարզական համաշխարհային 26-րդ խաղերի փակման արարողությանը: Խաղերը մեկնարկել են օգոստոսի 12-ին, որին մասնակցող հայաստանցի մարզիկները հանդես են եկել 5 մարզաձեւում` շախմատ, ծանրամարտ, թեքվոնդո, ձյուդո, թենիս: Ծանրամարտիկ Աղասի Աղասյանը նվաճել է ոսկե մեդալ` դառնալով այս խաղերում ոսկեմեդալակիր առաջին հայ մարզիկը:
Նախատեսվում են նաեւ փոխվարչապետի հանդիպումները նահանգային ղեկավարության հետ:
Գուանդունից պատվիրակությունը կմեկնի Պեկին, որտեղ ՀՀ փոխվարչապետը հանդիպումներ կունենա ՉԺՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ. տեղեկացնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: