կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-15 17:30
Հասարակություն

Նվեր ստացած` ընդամենը 6 ոսկյա իր է վերադարձվել պետական գանձարան

Նվեր ստացած` ընդամենը 6 ոսկյա իր է վերադարձվել պետական գանձարան

Տեղեկացրել էինք, որ ֆինանսների նախարարության ենթակայության տակ գործող «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը դիմել էր պետական մարմիններին` պաշտոնի բերումով ստացված թանկարժեք նվերները գանձարան հանձնելու հորդորով: 

Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան` ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ պաշտոնի բերումով ստացված նվերները պետությանը հանձնելու կարգը կարգավորվում է ՀՀ կառավարության 1993թ. փետրվարի 17-ի` «Պաշտոնի բերումով ստացված նվերները պետությանը հանձնելու կարգի մասին» N 48 որոշմամբ:

«ՀՀ կառավարության 2012թ. հուլիսի 4-ի N 880-Ն որոշման 16 կետի 2-րդ ենթակետի պահանջի համաձայն, ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությանն է վերապահված պետական պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե ստացված թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերների՝ պետական գանձարան հանձնման գործընթացի նկատմամբ համակարգված և լիարժեք հսկողության իրականացումը:

Հաշվի առնելով, որ վերոհիշյալ նվերների հանձնումը ՀՀ կառավարության որոշման պահանջ է` գանձարանը հիշեցման կարգով դիմել է ՀՀ պետական մարմիններին` հանձնման ենթակա նվերների առկայության դեպքում դրանք օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնում իրականացնելու համար»,- տեղեկացնում են ֆինանսների նախարարությունից:

Ի դեպ, ուշագրավ է, որ 2001-ին պետական պաշտոնատար անձանց կողմից թանկարժեք նվերներ պետական պահուստ հանձնելու 2 դեպք է գրանցվել`  առաջինը ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից` 70.99 գրամ ընդհանուր քաշով 2 հատ ոսկերչական իրեր, և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից` 94.81 գրամ ընդհանուր քաշով 4 ոսկերչական իրեր: