|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անցյալ տարվա ապրիլին խոստացել էր, որ պետական գանձարան է վերադարձնելու իր յուրաքանչյուր աշխատավարձի 5 տոկոսը: Սակայն, ինչպես հայտնում է РИА Новости-ն, Սպիտակ տունն այժմ չի պատասխանում Օբամայի այս խոստման վերաբերյալ հարցերին:
Օբաման իր յուրաքանչյուր աշխատավարձի 5 տոկոսը գանձարան վերադարձնել էր խոստացել՝ ի նշան համերաշխության այն պետական ծառայողների հետ, ովքեր անցյալ տարի հեռացվել էին աշխատանքից բյուջեի պակասուրդի պատճառով:
Քանի որ ԱՄՆ նախագահի աշխատավարձը որոշվում է օրենքով ու չի կարող փոփոխվել, Օբաման ծրագրում էր պետական գանձարան վճարել 20 հազար դոլար՝ մարտից մինչև սեպտեմբեր հավասար մասերով:
Սակայն Օբամայի վերջին ֆինանսական հայտարարագրից պարզ դարձավ, որ չի կատարել խոստացված մուծումը և նախկինի պես ստանում է տարեկան 400 հազար դոլար նախագահական աշխատավարձ: