|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացահայտ սպառնալիքներ էր հնչեցրել քրդերի հետ խաղաղության կոչ անող տեքստի տակ ստորագրած թուրք գիտնականների հասցեին:
Ըստ Hurriyet-ի՝ 1125 ակադեմիկոսներից 12-ն այսօր ձերբակալվել է, ևս 9-ի նկատմամբ ձերբակալման որոշում կա:
Հիշեցնենք, որ Էրդողանը «դավաճան» էր անվանել իրեն խաղաղության կոչ անող գիտնականներին և հրահանգել դատախազությանը՝ նրանց դեմ հետաքննություն սկսել:
1128 ակադեմիկոսները այդ տեքստի տակ ստորագրել էին՝ պահանջելով դադարեցնել արևելքում քրդերի կոտորածն ու թույլ տալ հանձնաժողովներին մտնել բախումների գոտիներ: