|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Այսօր լրագրողների հետ հանդիպում են կազմակերպել առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը և ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանը` ներկայացնելու սուր շնչառական հիվանդությունների հետ կապված` երկրում ստեղծված ընդհանուր իրավիճակը:
Վահան Պողոսյանը նշեց, որ առկա իրավիճակն այնքան էլ անհանգստացնող չէ, նա հորդորեց լրատվամիջոցներին` անհանգստացնող թվեր ու տրամադրություն չստեղծել, քանի որ խոսքը ընդամենը սեզոնային գրիպի տարածման մասին է:
«H1N1-ը գրիպի տեսակ է: Այն թվերը, որ մենք հրապարակել ենք, այնքան էլ բարձր թվեր չեն, իրավիճակը վերահսկվում է առողջապահության նախարարի կողմից: Նախարարը տեղեկացրել է ընդհանուր վիճակի մասին նախագահին ու վարչապետին, կատարվում են իրատեսական գործողություններ, սահմանված է շուրջօրյա հերթապահություն»,- ասաց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ սխալ է բնակչության այն վարքագիծը, որ չեն դիմում բժշկի կամ դիմում են ուշացած` փորձելով զբաղվել ինքնաբուժությամբ, որովհետև եթե դիմում են բժիշկներին, ցանկացած հիվանդություն դառնում է վերահսկելի: «Խուճապի մասին խոսք լինել չի կարող, որևիցե խնդիր չկա»,- վստահեցրեց փոխնախարարը: