Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ղեկավար Հայկ Դեմոյանը ամփոփեց տարին:
Ըստ նրա` 2015թ. ապրիլի 21-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրության բացումը, որին տարվա ընթացքում ծանոթացել է մոտ 72 հազար այցելու: ՀՑԹԻ են այցելել բազմաթիվ պետությունների ղեկավարներ, նախագահներ` մոտ 71 պատվիրակություն: Ընդհանուր առմամբ, ՀՑԹԻ կողմից պատրաստված ժամանակավոր ցուցադրություններ են բացվել աշխարհի շուրջ 60 քաղաքներում, մասնավորապես` ապրիլի 28-ին Փարիզում բացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրությունը:
2011-2015թթ. ընթացքում թանգարանը հրատարակել է մոտ 70 միավոր գրականություն` հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն ժողովածուներ, գրքեր, անցկացվել են բազմաթիվ հանդիպումներ ու միջոցառումներ Սփյուռքի բազմաթիվ կառույցների և տեղական հանձնախմբերի հետ:
2014թ. ՀՑԹ-ն ընդգրկվել է «Ֆորբս»-ի հիշատակի թանգարանների ցանկում:
2015-ին թանգարան-ինստիտուտը կազմակերպել է դասընթացներ, թե ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման և ինչպես լուսաբանել: