Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կ.Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին որպես նախագահականի աշխատակից ներկայացած և, «Սանասարյան հան» կոչվող հայկական շինությունը հայկական կողմին վերադարձնելու մասին հայտնելով, նրանից 6000 թուրքական լիրա (մոտ 2100 ԱՄՆ դոլար) կորզած Թայֆուն Նարգին անունով անձը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման:
Hurriyet-ը տեղեկացնում է, որ «դիտավորյալ խարդախության» մեղադրանքով դատարանը 4 տարվա ազատազրկման է ենթարկել Թայֆունին, ով նաև հանցանքի դիմաց 16 000 լիրա (մոտ 5500 ԱՄՆ դոլար) դրամական փոխհատուցում կվճարի Աթեշյանին:
Նշենք, որ 1915 թվականին «Իթթիհաթ վե թերաաքի» կուսակցությունը Սանասարյան պանդոկը խլել էր հայոց պատրիարքարանից, սակայն 1920 թվականին այն կրկին վերադարձվել էր հայկական կողմին: 1935-ին շինությունը վերջնականապես խլվել էր Հայոց պատրիարքարանի ձեռքից: Երկար տարիներ այդ շենքում գործել է Թուրքիայի Անվտանգության վարչությունը, իսկ ռազմական հեղաշրջումների ժամանակ այն հայտնի էր որպես «կտտանքների վայր»: