|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ Հայաստանում Իրանի դեսպանը ժենգյալով հաց է ուտում և արտաբերում Արցախ անունը։
«Այն դեպքն է, երբ Իրանի դեսպանը առանց կաշկանդվելու, առանց բարդույթների փորձում է արցախյան «ժենգյալով հացը» և համտեսի ընթացքում կրկնում «Արցախ» բառը, մինչդեռ սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել մեր Հայրենիքի օկուպացված տարածքի ճիշտ անվանումը։
Շնորհակալություն հարգարժան դեսպանին և հավերժական ամոթ նրանց, ովքեր վախենում են անգամ արտասանել մեր Հայրենիքի մասերի հայկական անվանումները»,-գրել է Աբովյանը։