| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր, ի թիվս այլ օրենքների նախագծերի, խորհրդարանում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված «Շահումով խաղերի և խաղատների մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ այս փոփոխությունների նպատակը մեկն է՝ արգելել ինտերնետ շահումով խաղերի գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով և տարածման այլ միջոցներով:
«Այս փոփոխությունները նպատակ ունեն միասնական մոտեցում ցուցաբերել ինչպես ինտերնետ շահումով խաղերի գովազդի, այնպես էլ խաղատների կամ շահումով խաղերի գովազդի մասով և սահմանել, որ այնպես, ինչպես շահումով խաղերի դեպքում է գովազդ արգելվում, այս դեպքում էլ գովազդն արգելված է»,-ընդգծեց Միրումյանը:
Նրա խոսքով` գովազդ թույլատրվելու է այն դեպքում, երբ որ ինտերնետ շահումով խաղի կազմակերպման գովազդը կատարվում է համապատասխան խաղասրահի միջոցով, որոնք տեղադրվում են կամ ՀՀ սահմանային մաքսային կետերում, կամ էլ առնվազն չորս աստղանի հյուրանոցային համալիրներում:
«Միատեսակ մոտեցում ցուցաբերելով՝ այս նախագծի ընդունումը նաև նպատակ ունի մեր քաղաքացիներին, հատկապես` անչափահասներին հեռու պահել և կանխարգելել շահումով խաղերով և մոլախաղերով հրապուրվելուց»,-ասաց նա: