կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-03 11:25
Հասարակություն

Պոկերի ամենապահանջված տարատեսակը՝ այսուհետ Live

Պոկերի ամենապահանջված տարատեսակը՝ այսուհետ Live

Կազինոների ամենամեծ պահանջարկ վայելող խաղը՝ ռուսական պոկերը այսուհետ հասանելի է առցանց տարբերակով՝ Vivarobet-ում: Նոր առցանց խաղը, որը առաջինը և միակն է տարածաշրջանում, հնարավորություն է տալիս Live ռեժիմում օրական 24 ժամ վայելելու բոլոր այն առանձնահատկությունները և հարուստ հնարավորությունները, որոնց շնորհիվ ռուսական պոկերը այդքան տարածված է պոկերի սիրահարների մոտ:
Ռուսական պոկերը Օազիս պոկերի ավելի հարուստ՝ վեցքարտանի տարբերակ է, որը հայտնի է դարձել Ռուսաստանում 1990-ականների սկզբին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ իր մեջ ամփոփելով այդ շրջանին բնորոշ խելահեղ ու անկանխատեսելի զարգացումների տրամաբանությունը:
Խաղի նպատակն է խաղավարի ձեռքին բացված հինգքարտանի համակցությունից բարձր համակցություն ձեռք բերել: Օազիս պոկերին բնորոշ հիմնական կանոնները առկա են նաև ռուսական պոկերում՝ օրինակ նվազագույն խաղադրույքը՝ Անտե: Սակայն կան մի շարք առանձնահատկություններ, հենց որոնք էլ ավելի «համեղ» են դարձնում ռուսական պոկերը:
Ռուսական պոկերի տարբերությունները.
• Քարտերի փոխելու հնարավորություն
• 6-րդ քարտի ձեռքբերում
• Ապահովագրում խաղավարի չորակավորված ձեռքից
• Որակավորման գնում խաղավարի համար
• Միաժամանակ երկու համադրություն ունենալու հնարավորություն
Ռուսական պոկերը ամենաթանկ խաղերից մեկն է կազինոներում, որտեղ խաղադրույքները սովորաբար սկսվում են 20 դոլարից, մինչդեռ Vivarobet-ը հնարավորություն է տալիս սկսել ընդամենը 1 դոլարից: Բացի այդ, առցանց տարբերակը թույլ է տալիս խաղին միանալու անսահմանափակ թվով մասնակիցների: