կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-12 21:47
Սպորտ

Հանքավանում տեղի ունեցավ ՖԻՖԱ-ի «Live your goals» միջոցառումը

Հանքավանում տեղի ունեցավ ՖԻՖԱ-ի  «Live your goals» միջոցառումը

Այսօր  Հանքավանում տեղի ունեցավ ՖԻՖԱ-ի «Live your goals» ծրագիրը, որի նպատակն է զարգացնել և մասսայականացնել կանանց ֆուտբոլը, ստեղծել հնարավոր լավ պայմանները ֆուտբոլիստուհիների համար:

 

Միջոցառման սկզբում անցկացվեց մամուլի ասուլիս: Բացման խոսքով հանդես եկավ ՀՖՖ մասսայական ֆուտբոլի բաժնի պետ Մարինա Թաշչյանը: Նա նշեց, որ ծրագիրը շատ կարևոր է Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացման համար, և հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում ավելի շատ աղջիկներ կներգրավվեն ֆուտբոլում

 

Ինչպես յուրաքանչյուր ծրագիր, ՖԻՖԱ-ի Live your goals-ը նույնպես ունի իր «դեսպանները», այստեղ  ֆուտբոլիստուհիներ Քրիստինա Գրիգորյանն ու Սոֆիկ Թորոսյանն էին, ովքեր մասնակցեցին մամուլի ասուլիսին: 

 

Սոֆիկ Թորոսյան. «Ես շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ այս ծրագրին: Ֆուտբոլն ապահովում է առողջ ապրելակերպ և ձևավորում թիմային մտածելակերպ: Հուսով եմ` այս ծրագիրը Հայաստանում կնպաստի կանանց ֆուտբոլի զարգացմանը»:

 

Քրիստինե Գրիգորյան. «Վստահ եմ, որ այս ծրագիրը կնպաստի մեր երկրում ֆուտբոլի զարգացմանը: Պատահական չէ, որ ծրագրի կարգախոսն է «Հասիր քո նպատակին»:  Իմ երազանքն է խաղալ եվրոպական ուժեղ  թիմի դեմ, որտեղ խաղում են աստղային ֆուտբոլիստուհիներ»:

  

Մամուլի ասուլիսից հետո «Երևան-Լ.Հ.», «Երևան-Գ.Մ.», «Քանաքեռ-84», «Տաթև-110» և «Քաղցրաշեն» թիմերի ֆուտբոլիստուհիները կատարեցին տարբեր վարժություններ: Միջոցառումն անցավ ուրախ մթնոլորտում:

 

Միջոցառման ողջ հանդերձանքը տրամադրել էր ՖԻՖԱ-ն: