|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Խորհրդարանականներն այսօր քննարկում էին նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրակարգ բերված` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ անելու մասին նախագիծը: «Լուսավորականներն» առաջարկվում են լիցենզիա չունեցող և վարկային միջնորդության ծառայություններ առաջարկող գովազդների պատասխանատուներին տուգանել նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, իսկ չորս տարվա ընթացքում կրկնելու համար՝ չորսհազարապատիկի չափով:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ԱԺ ամբիոնից հարցի առնչությամբ ասաց, որ տասնյակհազարավոր մարդիկ վարկեր են վերցրել, որոնք չեն մարելու: «Հենց վերցնելու պահից որոշել են, որ իրենք չպետք է մարեն: Այս երևույթն ազդելու է մեր երկրի տնտեսության վրա, և ես առաջարկում եմ քրեականացնել վարկ չմարելու դեպքերը»,- ընդգծեց նա: