Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այն թուղթը, որ ինքը (Առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյան, խմբ.) իր հարցազրույցի ժամանակ կարդացել է, մենք չենք տեսել և այդպիսի բան մեզ չի ներկայացվել: Չի եղել: Ուղղակի նա այդ բովանդակությունը փորձել է որպես տեսակետ մեզ արտահայտել, բայց մենք այնտեղ չենք քննարկել երկու հայտարարություններ: Այս մասին սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով նախագահների և Վեհափառի հանդիպմանը և Առաջն նախագահ Լևոն Տեր-Պետորսյանի առաջարկին:
«Քանի որ տարաձայնությունը երևաց, որ բավական խորն է, ուղղակի միանգամից առաջարկ եղավ մի հայտարարություն անել, որը դուռ բաց կպահի այդ ֆորմատի աշխատանքի շարունակության համար: Մենք երկու հայատարություններ չենք դրել, սա է իրականությունը և կներեք չեմ կարող մանրամասների մասին խոսել»,-ասաց Երկրորդ նախագահը:
«Դա Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումն է և նման մոտեցում նա ունեցել է դեռ 1992 թվականին։ Երբեք չեմ համարել , որ լինում են անհույս վիճակներ, երբ միայն պայքարողի համար է դուռ բացվում ։ Կտրականապես համաձայն չեմ այդ գնահատականների հետ ։ Այո՛ վիճակը ծանր է , կան բազմաթիվ պրոբլեմներ , բայց դա չի նշանակում, որ այս վիճակում պետք է հանձնվենք ու ընդունենք այն պարտադրանքները , որ այսօր վարում են Հայաստանի նկատմամբ»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը՝ կրկին հիշեցնելով․ «Կտրականապես համաձայն չեմ այդ գնահատականների հետ» ։